Երևանում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 31-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է


Երևանում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 31-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Հունվար 8 15:48 2020

Հունվարի 5-ին, ժամը 23.30-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցից դեպի Նոր Արեշի փողոցի ճանապարհահատվածում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 31-ամյա վարորդ Կարեն Կարագյոզյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Կատարվում է քննություն։