Տավուշում 29-ամյա տղամարդը գեղեցկության սրահում ծեծել է նախկին կնոջը


Տավուշում 29-ամյա տղամարդը գեղեցկության սրահում ծեծել է նախկին կնոջը
Հունվար 6 17:25 2020

Տավուշի մարզի 29-ամյա բնակիչը «Մագնոլիա» գեղեցկության սրահում ծեծել է նախկին կնոջը:

Նախնական քննության տվյալներով՝ 29-ամյա տղամարդը գեղեցկության սրահում քաշել է նախկին կնոջ մազերից, ձեռքերով հարվածել գլխին, ոտքով հարվածել ոտքին:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հականիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը կքննվի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։