Աշտարակի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Ագարակ գյուղում 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը.


Աշտարակի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Ագարակ գյուղում 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը.
Հունվար 4 18:10 2020

Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Ոսկանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ վրաերթը կատարել է Ագարակ գյուղի բնակիչ, 38-ամյա Պետրոս Պետրոսյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 MՏ 152 համարանիշի ավտոմեքենայով և ոստիկանների ու քննիչների ձեռնարկած միջոցառումների ու տարած բացատրական աշխատանքների արդյունքում Պ. Պետրոսյանը նշված ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: