Գյումրիում կինը փորձել է ինքնասպան լինել՝ բարձրահարկ շենքի երրորդ հարկից ընկնելու միջոցով: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ տուժածը Գյումրի քաղաքի բնակչուհի Գ. Ա. -ն է: 63 տարեկան: Դեպքը տեղի է ունեցել գիշերը:
Գյումրու ԲԿ-ի մամուլի ծառայությունից ArmDay.am-ին փոխանցեցին, որ գիշերը ժամը 04:00-05:00 սահմաններում հիվանադանոց է ընդունվել մարմնական վնասվածքներով քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, ուղեղային ցնցում, կոմա, տրավմատիկ շոկ: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մեր տեղեկություններով տուժածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:










