Ճայթուկների պատճառով հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել: Գյումրիում ճայթուկի օգտագործման ընթացքում վնասվել է Գյումրի քաղաքի բնակիչ Վահան Խ.-ի աջ ձեռքի մատները:
Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից ArmDay.am-ին փոխանցեցին, որ հունվարի 3-ին ժամը 19:00 սահմաններում հիվանդանոց է դիմել 17 ամյա քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է աջ դաստակի ափային մակերեսի մատների սալջարդ, վերքեր:
ԲԿ-ի լրատվականից փոխանցեցին, որ տուժածը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Գյումրու մանկական հիվանդանոց:
Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից ArmDay.am-ին հարցին ի պատասխան փոխանցեցին, որ այս չորս օրվա ընթացքում ճայթուկներից ստացված վնասվածքներով եւս երկու անչափահասներ են դիմել ԲԿ: Նրանցից մեկի աչքն է վնասված եղել, որը առաջին օգնություն ստանալուց հետո գնացել է տուն, իսկ մյուս տուժածը, որի մատներն են վնասված եղել տեղափոխվել է Երեւան:










