Վանաձորում ՃՏՊ-ի հետևանքով 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց


Վանաձորում ՃՏՊ-ի հետևանքով 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 3 12:30 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 2-ին, ժամը 23:33-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Վահան Ք., ծնված 1991 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Սուրեն Գ., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գոհար Մ.-ն (ծնված 1970 թ․), Վարդան Գ.-ն (ծնված 1991 թ․) և Տաթևիկ Գ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի բժկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: