Զարթոնք գյուղում տեղի է ունեցել ավտովթար


Զարթոնք գյուղում տեղի է ունեցել ավտովթար
Հունվար 2 07:05 2020

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում երեկ՝ հունվարի 1-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Բախվել են էլեկտրագնացքը եւ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետեւանքով ավտոմեքենան շրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: