Տանիքում հայտնաբերվել է տղամարդու կախված դի


Տանիքում հայտնաբերվել է տղամարդու կախված դի
Հունվար 1 18:30 2020

Այսօր, հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի 60 շենքի տանիքում տղամարդու դի կա կախված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողԳագիկ Շամշյանը 

դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։ Ժամանել է նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանները նշված շենքի տանիքում հայտնաբերել են 37-ամյա Ս․ Ասլանյանի դին։

Մանրամասները՝կայքում: