Արտակարգ դեպք Շիրակի մարզում. եղևնիների սպանդ Արթիկում. բնակիչները համոզմունք ունեն, որ քոքահան արված եղևնիներից է պատրաստվել Արթիկի գլխավոր տոնածառը.


Արտակարգ դեպք Շիրակի մարզում. եղևնիների սպանդ Արթիկում. բնակիչները համոզմունք ունեն, որ քոքահան արված եղևնիներից է պատրաստվել Արթիկի գլխավոր տոնածառը.
Դեկտեմբեր 29 19:25 2019

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com-ը  բազմաթիվ ահազանգեր է ստացել Արթիկ քաղաքի բնակիչներից, ովքեր զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էին, որ անհայտ անձը կամ անձինք երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Արթիկ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Խաղաղության զբոսայգուց», Շախմատի տան հարևանությամբ քոքից կտրել են հսկայական եղևնիներ:

Քաղաքացիները մատնացույց անելով նշված վայրը, ասում էին. «Քոքից կտրել են մի քանի հաստաբուն եղևնի: Մենք ունենք կասկածներ, որ դրանք կտրվել են Արթիկի Գլխավոր տոնածառի համար, սակայն դա պետք է պարզեն ոստիկանները: Եթե իրոք պարզվի, որ մի քանի օրվա հաճույքի համար Արթիկի քաղաքապետարանի պաշտոնյաները բնության նկատմամբ նման վանդալիզմ են իրականացրել, ապա կարելի է թույլ տվողներին ու կտրողներին պարտադրել, որպեսզի նշված այգին ոչ միայն բարեկարգեն, այլ մի 100 հատ էլ եղևնի տնկեն: Իհարկե, նաև ենթարկվեն պատասխանատվության»:

Ֆոտոլրագրողի հարցին, թե որքանով են վստահ, որ Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներն են արել, մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Կրակն առանց ծուխ չի լինում: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքի գլխավոր տոնածառը հենց այդ եղևնիներից են սարքել: Մենք վստահ ենք դրանում նաև այն պատճառով, որ ծառերի սպանդի հետ կապված մեր ահազանգերին քաղաքապետարանի որևէ պաշտոնյա առ այսօր չի արձագանքել»: