խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500-ն ու Mercedes E320-ը. «յաշիկը» բախվել է գովազդային վահանակին, կոտրել այն և կողաշրջվել


խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500-ն ու Mercedes E320-ը. «յաշիկը» բախվել է գովազդային վահանակին, կոտրել այն և կողաշրջվել
Դեկտեմբեր 29 18:00 2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ը  հայտնում է, որ ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի և Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Բախման հետևանքով Mercedes G500–ն առաջ է ընթացել ու դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել գովազդային վահանակն ու մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, մանրամասները և տեսանյութը կայքում: