Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 11 ավտոմեքենաներ, կան վիրավորներ.


Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 11 ավտոմեքենաներ, կան վիրավորներ.
Դեկտեմբեր 29 16:45 2019

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել որոշ ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի  թղթակցին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցն ու տեղի ճանշինը մատը մատին չի խփել, որպեսզի ճանապարհի կատարեին ձնամաքրման ու մշակման աշխատանքներ ու այս վթարի հիմնական մեղավորը Հրազդանի ճանշինն է, ով գրեթե ամեն տարի նույն քար անտարբերությունն է ցուցաբերում ճանապարհը մաքրելու ուղղությամբ, իսկ տարածքային կառավարման նախարարությունը պետք է հետևություններ անի, որպեսզի ճանշինները, այդ թվում՝ երբևիցե իր աշխատանքում չփայլած Հրազդանի ճանշինը, ի վերջո, գործ անի, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե ճանապարհն իրենք մաքրում են։ 

Մանրամասները և ֆոտոշարքը՝  կայքում: