Տարօրինակ կողոպուտ Շիրակի մարզում. կողոպտիչը դանակը պահել է, կրծոտել քիթն ու իրենից հափշտակել խոշոր չափի գումար


Տարօրինակ կողոպուտ Շիրակի մարզում. կողոպտիչը դանակը պահել է, կրծոտել քիթն ու իրենից հափշտակել խոշոր չափի գումար
Դեկտեմբեր 26 23:39 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 23։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ նախաբազկի ստորին երրորդի կտրած վերք, քթի շրջանի պատռած վերք, փափուկ հյուսվածքների վնասորույթամբմամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ; Ոստիկաները պարզել են, որ վիրավորին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Սեդրակ Մ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին կանգնեղրել են իր ավտոմեքենան և դանակով հարձակում գործել իր նկատմամբ։

Ոստիկաններն այնուհետև պարզել են, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Սեդրակ Մ-ի ավտոմեքենան որպես ուղևոր նստած անհայտ անձը Գյումրի քաղաքից դեպի Շիրակի մարզի Բենյամին գյուղ տանող ճանապարհահատվածում դանակը պահել է Սեդրակ Մ-ի պարանոցին և առաջացած քաշքշուկի ընթացքում վերջինիս ձեռքերին առաջացել են վնասվածքներ։ Սեդրակ Մ-ն այնուհետև հայտնել է, որ նշված անձն այդ ժամանակ կրծոտել է իր քիթն ու վախեցնելով՝ իրեն հափշտակել է իր մոտ եղած 200 հազար դրամը, այնուհետև դիմել փախուստի։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։