Թիվ 267 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ


Թիվ 267 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Դեկտեմբեր 25 17:58 2019

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Աբովյան-Ակունք գյուղամիջյան ճանապարհի Ակունք գյուղի սկզբնամասում բախվել են թիվ 267 երթուղին սպասարկող Богдан մակնիշի 3492 Լ համարանիշի մարդատար ավտոբուսն ու Mercedes մակնիշի 36 QG 698 համարանիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ակունք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Mercedes-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում տեղադրված երկաթե սյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: