Լոռու մարզում BMW-ն բախվել է ծառին. վարորդն ու ուղևորը, ովքեր պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց


Լոռու մարզում BMW-ն բախվել է ծառին. վարորդն ու ուղևորը, ովքեր պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբեր 25 12:04 2019

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։