Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,51-ամյա Հ. Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 CG 057 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և բախվել ծառին ու խանութի պատին, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրր մարզի բնակիչ 44-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:










