Դեկտեմբերի 21-ին, ժամը 11։24-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Գայլի Դարպասներ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև 16 փրկարար ծառայող:
Հրդեհը մարվել է ժամը 18։07-ին։ Այրվել է 400-500 հա բուսածածկույթ։
***
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 11։20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին՝ «Գայլի Դրունք» կոչվող հանդամասում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Գայլի Դարպասներ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 400-500 հա բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին:
Ժամը 21։30-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար ծառայող, անտառտնտեսության 5 աշխատակից և Պրիվոլնոյե գյուղի 4 բնակիչ։










