Երեւանում գիշերային ժամերին գործունեություն ծավալող օբյեկտներին քաղաքապետարանը կպահանջի պահպանել գիշերային անդորրն ապահովելու ժամեր:
ArmDay.am-ը Երեւանի քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծից տեղեկացավ, որ վարչական շրջանների ղեկավարնների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23.00-ից մինչև 7.00-ն:
Նշենք, որ այդ կառույցներն են գիշերային ակումբները, սրճարանները, ռեստորանները եւ այլ ժամանցային ծառայություններ մատուցող օբյեկտներ:










