Մահացել է դերասանուհի Եկատերինա Դուրովան


Մահացել է դերասանուհի Եկատերինա Դուրովան
Դեկտեմբեր 13 16:04 2019

60 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան: Այս մասին հաղորդվում է Մալայա Բրոննայա թատրոնի կայքում: Հրաժեշտի օրի եւ տեղի մասին հայտնի կլինի ավելի ուշ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դուրովան ծնվել է ստեղծագործական ընտանիքում: Նրա հայրն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեւ Դուրովը, մայրն է «Սովրեմեննիկի» եւ «Լենկոմի» դերասանուհի Իրինա Կիրիչենկոն: Թատրոնի եւ արվեստի պետական ինստիտուտն ավարտելուց հետո խաղացել է Տագանկայի թատրոնում, այնուհետեւ անցել է Մալայա Բրոննայա թատրոն:

Դերասանուհին նկարահանվել է «Դպրոցական վալս», «Յուրայի օրը», «Կարճ միացում» եւ այլ ֆիլմերում, ինչպես նաեւ «Երալաշում»: