Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեի դուստրերից 2-ը՝ 17-ամյա Սիսթինն ու 19-ամյա Սոֆիան, որոնք հաճախակի են իրենց հորն ուղեկցում տարատեսակ միջոցառումների ժամանակ, որպես մոդելներ մասնակցել են Dolce&Gabbana բրենդի նորաձևության ցուցադրությանը:
Ինչպես նշում է Tatler-ը, մինչդեռ 14-ամյա Սքարլեթ Ստալոնեն փոքր տարիքի պատճառով հնարավորություն չի ունեցել պոդիումով քայլելու և ի ցույց դնելու իր բարեմասնությունները: Հայտնի է, որ նա միլանյան ցուցադրությանը մասնակցել է հյուրի կարգավիճակով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Dolce&Gabbana-ի նորաձևության ցուցադրությանը որպես մոդելներ մասնակցել են նաև այլ աստղերի երեխաներ՝ օրինակ Սինդի Քրոուֆորդի, Պամելա Անդերսոնի, Ջուդ Լոուի որդիները: