«Բացառվում է երկու տարի…». բանակից խուսափածները Հայկ Սարգսյանին նամակներ են գրում


«Բացառվում է երկու տարի…». բանակից խուսափածները Հայկ Սարգսյանին նամակներ են գրում
Դեկտեմբեր 11 00:09 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակում  է «բանակից փողով ազատվելու» իր նախագիծը համոզիչ ներկայացնել հանրությանը: Հիշեցնենք, որ պատգամավորն առաջարկում է վճարել 10 մլն դրամ ծառայել ընդամենը մեկ ամիս, ստանալ զինվորական գրկույք եւ համարել, որ հայրենիքի նկատմամաբ պարտքը կատարված է: Ուշագրավ է, որ այս օրենքը ոչ միայն այն երիտասարդների մասին է, որոնք օրենքի խախատմամաբ հեռացել են Հայաստանից, այժմ լռացել է նրանց 27 տարեկանը եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան, այլեւ օրենքից կարող են օգտվել Հայաստանում ապրող այն տղաները, որոնք օրինակ 18 տարեկան են, բայց չեն ցանկանում ծառայել: Ուստի կարող են վճարել այդ գումարը եւ ազատվել բանակից: Սա միանշանակ դառնալու է սոցալական անարդարության պատճառ, քանի որ մեծահարուստները, օլիգարխները իրենց երեխաներին կազատեն բանակից, իսկ սոցիալապես անապահովները ոչինչ չեն կարող անել: Սակայն, այստեղ ոչ թե խնդիրը սոցալական հավասար պայամններ ստեղծելն է, որ բոլորը կարողանան իրենց երեխաներին բանակից ազատել, այլ այն, որ բանակում պետք է զոհերի թիվը կրճատել:

Ու թեեւ ՊՆ-ի մակարդակով հայտարարվել է, որ մեկ ամիս ծառայելով անհնար է մարտական գործողությունների մասնակցել, քանի որ կան զինատեսակներ, որոնց հնարավոր է տիրապետել վեց ամսվա ընթացքում, այնուհանդերձ Հայկ Սարգսյանը շարունակում անդրդվելի մնալ:

Այժմ էլ Հայկ Սարգսյանը սկսել է բանակից փախածների հետ իր նամակագրությունը հրապարակել: Սրանով Հայկ Սարգսյանը ցանկանում է հանրությանը ցույց տալ, որ իր նախագիծն ունի հանրային աջակցություն: Ընդհանուր առմամաբ Հայկ Սարգսյանը իր էջում դրել է հինգ-վեց նմանատի նամակ, որից երկուսը՝ լատինատառ: Նամակների ընդհանուր բովանդակությունն այն է, որ հեղինակներն ապրում են դրսում, ունեն բարկեցիկ կյանք, բիզնես, կին, երեխաներ եւ չեն ցանակնում երկու տարի ծառայել, ուզում են փող տալ, ազատվել:

Հայկ Սարգսյանին գրած չծառայածներից մեկի նամակում, որն, ի դեպ հրապարակվում է անանուն, կարդում ենք. «Հայաստանում ապրող ընտանիքս շուտով կմիանա ինձ, քանի որ բացառվում է, որ կնոջս և երեխայիս և իմ հոգածության տակ գտնվող տարեց ծնողներիս թողնեմ երկու տարով»:

Այստեղ այս երիտասարդ, որի գոյությունը վիճարկել է, բացառում է, որ կծառայի հանուն հայրենիքի, քանի որ ընտանեկան ջերմ մթնոլորտում է ուզում ապրել: Ընտանիքում՝ այն էլ անհոգ, բոլորն են ուզում ապրել, բայց ինչ ասեն այն ծնողները, որոնք ապրիլյան պատերազմին մինուճար որդիներ կորցրեցին, պատերազմական երկրում անել հայտարարութնուն, թե «բացառվում է երկու տարի կծառայեմ», անընդունելի է, առավել անընդունելի է, որ ԱԺ պատգամավորն այդ ամենը օգտագործում է հիմնավորող փաստ՝ իր նախագիծը անհրաժեշտ համարելու համար:

«Ունեմ 6 ընկեր, մոտավոր նույն կարգավիճակում: Սեղմում եմ Ձեր ձեռքը, խնդրում եմ չհանձնվեք»,- եզրափակում է անանուն նամակագիրը:

Ըստ պատգամավորի հրապարակած նամակի՝ մեկ այլ երիտասարդ էլ, էլի անհայտ, անկեղծանում է, որ բանակից խուսափելու համար ստիպված երեք տարի ասպիրանտուրայում է սովորելու, ինչպես ինքն է նշել «միակ տարբերակը բանակից ազատվելու ասպիրանտուրա անելն է»: Սակայն, բանակում չծառայածին ոգեւորվել է պատգաամվորի՝ դասալիքներին խրախուսող նախագծից եւ իր նամակում նշում է. « Իմ համար դժվար չի լինի ընդունվել top 50 բուհ ասպիրանտորայի ուղղակի ստացվումա էն մարդիկ ովքեր գիտնական չեն ուզում դառնալ ստիպված են 3 տարի իրանց կյանքից վատնել ասպիրանտուրա գնալու համար։ 

Ես անձամբ ուզում եմ startup անեմ մոտակա։ Ասպիրանտուրա անելը անիմաստա։ Եթե քո առաջարկած նախագիծը անցկացնեն, ես շատ մեծ հաճույքով այդ 10 մլն դրամը կտամ»,- գրել է նա եւ հպարտորեն նշել, որ տասը հոգի էլ կարող է իր հետ բերել, որոնք հայրենիքի պաշտպանությունը վաճառում են 10 մլն-ով:

Հայկ Սարգսյանի նախագիծը դեռ ԱԺ օրակարգ չի ընդգրկվել: Քաղաքական ղեկավարությունը եւս կարծիք չի հայտնել: