Աշխարհի միակ հյուրանոցը, որը միաժամանակ երկու երկրում քնելու հնարավորություն է ընձեռում

Աշխարհի միակ հյուրանոցը, որը միաժամանակ երկու երկրում քնելու հնարավորություն է ընձեռում
Դեկտեմբեր 10 10:07 2019

«Արբեզ» հյուրանոցը գտնվում է Ֆրանսիայի ու Շվեյցարիայի սահմանին` Լը Քյուր գյուղում: Երկրների միջև սահմանն անցնում է ուղիղ հյուրանոցի և նույնիսկ` որոշ սենյակների միջով:

Շատ զբոսաշրջիկներ այստեղ են հասնում հռչակավոր հյուրանոցի «սահմանազատիչ» մահճակալներում գոնե մեկ գիշեր անցկացնելու և ուշագրավ լուսանկարներ ստանալու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ հյուրանոցում նաև ռեստորան կա, որը նույնպես «կիսված» է. մի մասում կարելի է փորձել ավանդական շվեյցարական, իսկ մյուսում` ֆրանսիական ուտեստ:


Հյուրանոցը հարուստ պատմություն ունի. այն կառուցվել է Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև 1862 թվականին սահման անցկացնելուց առաջ, և սկզբում եղել է որպես մթերային խանութ: Շատ ավելի ուշ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այն իր չեզոք դիրքի շնորհիվ դարձել է փախստականների և ֆրանսիական դիմադրության շարքերում պայքարողների ապաստարան: Արդեն 1921 թվականին այն գնել ու վերափոխել են հյուրանոցի:

loading...