ԱՄՆ-ում դպրոցի տարածքում 145 շիրիմ են գտել (տեսանյութ)


ԱՄՆ-ում դպրոցի տարածքում 145 շիրիմ են գտել (տեսանյութ)
Նոյեմբեր 22 16:46 2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում տեղական King High School դպրոցի շենքի տակ զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել, հայտնում է Tampa Bay Times-ը:

Երկրատեղորոշիչի միջոցով մեկից մինչեւ մեկուկես մետր խորությամբ հայտնաբերել են 145 գերեզման: Նախնական տեղեկություններով՝ սա Ռիջվուդի գերեզմանոցի մի մասն է,- XX դարակեսի թաղումներ են,- որտեղ հուղարկավորել են գերազանցապես աֆրոամերիկացիներին եւ չքավորներին:

1942 թվականին բացված Ռիջվուդ գերեզմանատեղիում ընդհանուր առմամբ հուղարկավորվել է մոտ 250 մարդ: 1957 թվականին քաղաքը գերեզմանոցով հողամասը վաճառել է մասնավոր ընկերության, իսկ 1960 թվականին այդ վայրում դպրոց է կառուցվել:

Հողամասը, որտեղ հայտնաբերվել են շիրիմները, բաց տարածք է՝ մեկ ոչ մեծ շենքով, որն օգտագործվում է դպրոցի գյուղատնտեսական ծրագրերի համար:



loading...