Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել. «Իրատես»


Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել. «Իրատես»
Նոյեմբեր 22 09:12 2019

«Իրատես» թերթը գրում է. «Որքան մոտենում են արցախյան ընտրությունները, այնքան իշխանական հովանավորությունը վայելող թեկնածուի շուրջ ինտրիգը մեծանում է։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ մինչ օրս Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի բարձրաձայնում կամ անգամ ստվերային որեւէ աջակցություն չի ցուցաբերում հայտնի թեկնածուներին։

Սեփական թեկնածուի մասին եւս Արցախի նախագահը լռում է։ Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Մեր հարցին ի պատասխան, Արցախի մեր աղբյուրը նշեց, որ չեն ցանկանում շուտ գաղտնազերծել իրենց թեկնածուին, որպեսզի նա չհայտնվի եւ հայաստանյան իշխանությունների, եւ մյուս թեկնածուների թիրախում։

Անակնկալ կարո՞ղ է լինել։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, որոշ թեկնածուների դեպքում աջակցություն չպետք է սպասել, մասնավորապես Արայիկ Հարությունյանի պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում