Ես կոչ եմ անում, որ Դուք անձամբ հրաժարական տաք․ Միլանում հայ գիտնականը՝ Փաշինյանին


Ես կոչ եմ անում, որ Դուք անձամբ հրաժարական տաք․ Միլանում հայ գիտնականը՝ Փաշինյանին
Նոյեմբեր 20 21:39 2019

Այսօր մեկնարկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իտալիա կարծես թե հարթ չի անցնում։ Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի համար անախորժություններ են ստեղծում թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, որոնք տհաճ հարցեր են տալիս Հայաստանի վարչապետին։ Մասնավորապես, մի ադրբեջանցի բլոգեր Փաշինյանին կոչ է արել դադարեցնել պատերազմը, որ ինքը կարողանա անարգել այցելել Շուշի։ Իսկ մի հայ կին էլ, որը ներկայացավ որպես Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի գիտնական, Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ, գրում է  hraparak.am-ը։

«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Միլանում ապրող հայուհին։

Նա նշեց, որ որպես Հայաստանի քաղաքացի`ինքը չափազանց մտահոգված է նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի և այսպես շարունակ: 

«Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»,-ասաց նա։

Փաշինյանի արձագանքը չուշացավ․ «Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ով և որտեղ է տանում այդ ատելության քարոզը,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: «Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»: 



loading...