Մոսկվայի հյուսիս-արևելքում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տրամվայի մեջ ծեծի է ենթարկել հղի կնոջը. տուժածը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Ոստիկանները պարզել են, որ գտնվելով տրամվայում՝ անհայտ անձը հարբած վիճակում սկսել է հարվածներ հասցնել հղի կնոջը առանց որևէ պատճառաբանության, որի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և ընկել»,-հայտնել են ոստիկանությունից:
Կնոջ վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել է Մոսկվայի մարզի 41-ամյա բնակիչը: «Ծեծի» հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Կասկածյալի մասով խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին գրությունը: