Սպառնալիքների պատճառով Նազելի Բաղդասարյանի որդին դպրոց չի գնում


Սպառնալիքների պատճառով Նազելի Բաղդասարյանի որդին դպրոց չի գնում
Նոյեմբեր 14 17:17 2019

Քաղաքական դաշտում կրքերը չեն հանդարտվում: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը սպառնացել է համաքաղաքացուն՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին: Պատճատը քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագիծն է: Խոսքը օրենքով գողերի դեմ պայքար սկսելու մասին է: Նազելի Բաղդասարյանը նախագծի հարակից զեկուցողն է:

ArmDay.am-ին միջադեպից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Տեղեկացանք, որ Վարդան Ղուկասյանը իր եւ Նազելի Բաղդասարյանի ընդահուր ծանոթների միջոցով նախ զգուշացրել է հեռու մնալ այդ նախագիծը սատարելուց, սակայն տեսնելով, որ արդյունք չկա կոշտ մեթոդների են դիմել: Մասնավորապես, Բաղդասարյանին հիշեցրել են, որ տղա երեխա ունի, թող զգույշ լինի: Վերջինս էլ իրավիճակի մասին տեղեկացրել է «Իմ քայլում», լուրը հասել է Նիկոլ Փաշինյանին եւ վերջինս էլ երեկ ԱԺ-ում հրապարակավ սպառնաց Վարդան Ղուկասյանին:

Սակայն, սա ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ արդեն մեկ շաբաթ է ինչ Նազելի Բաղդասարյանի տղան դպրոց չի հաճախում՝ սպառնալիքների պատճառով: Թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք Նազելի Բաղդասարյանից, սակայն նա ասաց, որ թեմային կանդրադառնա՝ ԱԺ ամբիոնից՝ օրենքի քննարկման ժամանակ: Իսկ Վարդան Ղուկասյանը սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հայտարարել էր, որ Նազելի Բաղդասարյանին չի ճանաչում: Սակայն, նկատենք, որ Վարդան Ղուկասյանը նախկինում մի քանի անգամ հարցազրույց է տվել Նազելի Բաղդասարյանին: