«Վրացական երազանք»-ից պատգամավորների մի մասը կլքի այն ընտրությունների շուրջ քվեարկությունից հետո


«Վրացական երազանք»-ից պատգամավորների մի մասը կլքի այն ընտրությունների շուրջ քվեարկությունից հետո
Նոյեմբեր 14 17:38 2019

 «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել Է, որ լքում Է այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել Է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում Է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես Էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,-ասել Է նա:

Չուգոշվիլին չի ճշտել, թե քանի պատգամավոր Է լքում կուսակցությունը, բայց երբ նա անում Էր հայտարարությունը, նրա հետ կանգնած Էին եւս չորս խորհրդարանականներ: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում Է յոթ մարդ:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել Էր օրինագիծը:

Դա առաջ Է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը: Նրանք պատրաստվում են անցկացնել ընդգրկուն հանրահավաքներ եւ ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին: Հենց նա Էր հունիսի վերջին ազդարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից անցումը համամասնականին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի այն ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցուցարարները կազմակերպում Էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանան 2020 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: