Քուվեյթի վարչապետը կառավարության պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել. Kuna


Քուվեյթի վարչապետը կառավարության պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել. Kuna
Նոյեմբեր 14 17:18 2019

 Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը նոյեմբերի 14-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել պետության ղեկավար Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kuna գործակալությունը:

Առկա տեղեկատվության համաձայն, կաբինետի ղեկավարի հետ միասին պաշտոնաթողության խնդրագրեր են ներկայացրել Էմիրության կառավարության բոլոր անդամները:

Ինչպես հայտարարել Է Քուվեյթի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, նախարարների գործող կաբինետի պաշտոնաթողությունը նպատակ ունի «նրա աշխատանքի վերակառուցումը»:

Իր կողմից երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մարզուկ ալ-Ղանիմը վստահություն Է հայտնել, որ ներկայում «Քուվեյթի Էմիրը մտադրություն չունի արձակել երկրի օրենսդիր մարմինը՝ Քուվեյթի խորհրդարանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



loading...