ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել
Նոյեմբեր 12 22:32 2019

ՀԺ-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով րոպեներ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել Տիգրան Կարապետյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերգծով տեղակալի պաշտոնը:  Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյան

Ոստիկանության Լոռու մարզային վարչության արդեն նախկին պետ Գեւորգ Հակոբյանը նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է Լոռու ոստիկանապետի պաշտոնից: Հակոբյանը Լոռու ոստիկանապետ  էր նշանակվել այս տարվա մարտի 6-ին:  Մարզայինի նոր պետին անձնակազմին է ներկայացրել անձամբ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Լոռու մարզային վարչությունում:

Լոռու նախկին ոստիկանապետ Գեւորգ Հակոբյան

Աղբյուր՝ Armtimes.com

loading...