5 իրողություն, որոնք կանայք թաքցնում են ամուսիններից

5 իրողություն, որոնք կանայք թաքցնում են ամուսիններից
Նոյեմբեր 10 23:27 2019

Հենց որ դուք ձեզ կապում եք ամուսնության հանգույցով, կատայալ տարբերակում, ձեզ մոտ ամեն ինչ ընդհանուր է դառնում, ընդ որում, ոչ միայն նյութական իրերը, այլև կյանքի մանրամասները: Սակայն կանանց մեծամասնության մոտ կա թեկուզև մի քանի խնդիր, որոնց մասին նրանք ոչ մի կերպ չեն կիսվի իրենց ընտրյալի հետ: Արժե՞, այնուամենայնիվ, բացվել, թե ճիշտը լռելն է:

 

1. Առողջության հետ կապված խնդիրներ

Եթե կինն իր առողջության հետ կապված ինչ-ինչ խնդիրներ է հայտնաբերում (օրինակ, պնդացում կրծքի հատվածում), ապա նա կարող է պատմել իր մորը, բայց ոչ՝ ամուսնուն: Հոգեբանները պնդում են, որ կանայք ամուսիններից թաքցնում են իրենց խնդիրները, որպեսզի նրանց պաշտպանեն սթրեսներից: Ի դեպ, եթե դուք ստիպում եք մայրիկին պահել գաղտնիքը, ապա դա ևս լավագույն լուծում համարել չի կարելի, քանի որ դրանից խնդիրը չի փոքրանում: Դրա հետ մեկտեղ, դուք փակվում եք ամուսնուց, ով կարող է անհրաժեշտության դեպքում համապատասխան օժանդակություն ցույց տալ: Չէ՞ որ յուրաքանչյուրն էլ ուսի կարիք է զգում, որի վրա դժվարին պահին կդնի իր գլուխը, իսկ ամուսնությունը նման սատարում ինքն ըստ ինքյան ենթադրում է:

2. Բարդություններ հարաբերություններում

Վեճեր, հիասթափություններ, կենցաղային անհարթություններ (որտեղ և ինչպես ապրել, ինչպես դաստիարակել երեխաներին). եթե այս ամենից ինչ-որ բան մտահոգում է կնոջը, ապա նա հաճախ լռում է: Առավելագույնը՝ կարող է միայնակ գնալ հոգեբանի մոտ: Ըստ վիճակագրության, այդպես են վարվում բավականին մեծ թվով կանայք: Ընդ որում՝ նրանց նպատակն է լինում պարզել՝ պահպանե՞լ նման հարաբերությունները, թե՞ ոչ:

Հնարավոր է դուք միայնակ էլ գաք անհրժեշտ որոշմանը, սակայն, անուամենայնիվ, ավելի լավ է, որ ամուսինը տեղյակ լինի, թե ինչն է ձեզ մտահոգում և ձեզ հետ միասին կարողանա իր ազդեցությունը բերել հարաբերությունների ճակատագրին: Եթե, անգամ, դուք միայնակ խորհրդակցեք հոգեբանի հետ, ապա լուսավորեք ամուսնուն, թե ինչ է տեղի ունենում այդ հանդրիպումների ժամանակ:

 

3. Սեքսուալ նախընտրությունները

Հոգեբաններն ու սեքսոլոգները շատ կանանց գիտեն, ովքեր գանգատվում են անկողնում իրենց անբավարավածությունից: Ընդ ուրում` նրանք վախենում են ամուսիններին պատմել, թե իրենց ինչը չի գոհացնում, գտնելով, որ դա կարող է վիրավորել նրանց զգացմունքները: Հեգաբանները խորհուրդ են տալիս նման թեմաները քննարկել ննջարանից դուրս, աստիճանաբար և հանգիստ: Անպայման անհրաժեշտ է պատմել ոչ միայն այն մասին, թե ինչը ձեզ դուր չի գալիս, այլև նշել, թե ինչն է ձեզ դուր գալիս:

4. Աշխատանքային հաջողությունները

Զարմանալի է, բայց կանայք հակված չեն տուն վերադառնալով պատմել աշխատավայրում իրենց ունեցած հաջողությունների մասին: Նրանք խուսափում են դրանից, որպեսզի չընդգծեն և մեծացնեն տարբերությունն իրենց և ամուսինների միջև՝ չփոքրացնելով տղամարդու առաջնորդողի դերը:

Այո, որոշ տղամարդիկ, իրոք, չեն ցանկանում որպեսզի կինը լինի իրենցից ավելի խելոք և հաջողակ: Սակայն երբեք` ոչ բոլորը: Ճիշտ տղամարդը երբեք էլ չի վախենա իր ինքնագնահատականի ցածրանալուց և ձեզ չի քննադատի ձեր հաջողությունների համար:

 

5․ Անձնական դրամական միջոցները

Կանայք անձնական դրամական միջոցների մանրամասները թաքցնում են մի քանի պատճառով, սակայն, որպես կանոն, դա նրանց սովորեցնում են մայրերը: «Մայրական ոսկե օրենքն» է. միշտ ունեցիր դրամական խնայողություններ այն դեպքի համար, եթե հարաբերությունները հանկարծ ընդհատվեն:

Հնարավոր է դա հաղորդի անվտանգության զգացողություն, սակայն, եթե ձեր ամուսինն իմանա այդ նախաձեռնության մասին, կարող է մտածել, որ դուք արդեն պատրաստվում եք բաժանվել։ Մեկ ոչ մեծ գաղտնիքը նրա մտքում կարող է ծնել ավելի մեծ և տհաճ ենթադրություններ, այնպես որ՝ ավելի լավ է նախօրոք ծանր ու թեթև արեք հնարավոր հետևանքները։

Ինչ խոսք, ամեն ինչ չէ, որ պետք է պատմել ամուսնուն, եթե դա անհրաժեշտ է ձեր արժանապատվությունը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, ինչ-որ գաղտնիքներ կարող են ազդել ձեր նկատմամբ ձեր ամուսնու վստահության և բուն ամուսնության վրա։ Այնպես որ, եթե հնարավորություն կա ինչ-որ բանով կիսվելու, գուցե, արժե՞ ավելի խիզախ լինել։

loading...