Մարտական հրաձգության պարապմունքներ


Մարտական հրաձգության պարապմունքներ
Նոյեմբեր 7 18:27 2019

Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով, նոյեմբերի 6-ին, 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում: 

 

Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները: