Կարեն Կարապետյանի ընտանիքը (լուսանկարներ)


Կարեն Կարապետյանի ընտանիքը (լուսանկարներ)
Ապրիլ 8 14:32 2017

Այս անգամ ներկայացնում ենք 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ընտանիքը։

Վերջինս Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է որպես պատգամավոր և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է 45.000 քվե:

Նշենք նաև, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում գործունեություն ծավալող հայազգի միլիարդատեր, գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրն է:

Նա ամուսնացած է Անուշ Ղազարյանի հետ և ունի երեք երեխա` մեկ դուստր և երկու որդի: 

Կարեն Կարապետյանի ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորյայի հետ։

Վահեն ու Վիկտորիան ունեն մեկ որդի, ում անվանակոչել են Սամվել:

Նշենք նաև, որ Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանն է։ Նա նույնպես  աշխատում է «Տաշիր» ընկերությունում։

Նարեկ Կարապետյանի ամուսնացած է, նրա կինն Աննան է։

Ներկայացնում ենք լուսանկարներ նրանց պսակադրությունից: