ArmDay.am-ից՝ Սարգսյան Հայկին (տեսանյութ)


ArmDay.am-ից՝ Սարգսյան Հայկին (տեսանյութ)
Օգոստոս 30 15:19 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակում է լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու արշավը: Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչն այս անգամ դատական հայց է ներկայացրել   ArmDay.am-ի դեմ: Խոսքը, մասնավորապես, ««Ասֆալտին փռվելուց» մինչեւ գիշերային խրախճանքներ ինչ է կատարվում «Լա Սկալայից» ներս» հրապարակման մասին է, որտեղ որեւէ մեկին անձնական վիրավորանք չի հասցվում, այդ թվում մեծ սիրով լրատվամիջոցներին դատի տվող Հայկ Սարգսյանին: Վերջինիս մեկ անգամ եւս խորհուրդ ենք տալիս ընթերցել սույն հոդվածը, այս անգամ՝ առավել ուշադիր։

Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը լրատվամիջոցից չի փորձել «հերքում» պահանջել՝ օրենքով սահմանված կարգով, այլ մի անգամից ընտրել է դատի տալու արդեն ավանդույթ դարձած ճանապարհը: Ինչեւէ սա Սարգսյան Հայկի որդեգրած ճանապարհն է։

Սակայն երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայկ Սարգսյանն ավելի շատ լրատվամիջոցներին դատի տալով է հայտնի դառնում, քանի իր քաղաքական գործունեությամբ:

Պատգամավորը գրեթե քաղաքական անցյալ չունի: Նա սովորել է տնտեսագիտական համալսարանում, մասնագիտությամբ հաշվապահ է: Բայց եւ, Հայկ Սարգսյանին բախտ է վիճարկվել առանց պետական ապարատի «դարբնոցով» անցնելու բարձր պետական պաշտոն զնաղեցնել՝ Պետական վերահսկողական ծառայությունում: Նա եղել է ծառայության ղեկավարի տեղակալը:

Հայկ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդիմադիր գործունեության ժամանակ գրեթե աչքի չի ընկել՝ նախկին, ինչպես ընդունված է ասել «թալանչի» իշխանություններին քննադատելու հարցում: Ելույթ չի ունեցել որեւէ քաղաքական հանրահավաքի ժամանակ, մի խոսքով չի ծավալել քաղաքական գործունեություն: Միայն մեկ-մեկ՝ քարոզարշավից-քարոզարշավ երեւացել է Նիկոլ Փաշինյանի կողքին: Հայկ Սարգսյանն առավել աչքի ընկավ հեղափոխության օրերին՝ Նիկոլ Փաշինյանի կողքին մշտապես լինելու հանգամանքով: Նա հեղափոխության օրերին եւս քաղաքական գործունեություն չի ծավալել գոնե ելույթներ ունենալով կամ  նախկիններին առողջ քննադատելով: Սակայն դասական  ընդդիմադիր գործիչը, եթե հավակնում է իշխանության, ապա նա պետք է մատնանշի գործող իշխանության չարածները եւ խոստումներ տա, որոնք կատարելու է իշխանություն դառնալուց հետո:

Հայկ Սարգսյանը հեղափոխության օրերին կատարել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի գործառույթները: Մենք մեզ իրավունք չէինք վերապահի նման պնդումներ անել, եթե Հայկ Սարգսյանի «ախրանիկ» լինելու մասին չգրեր նրա հայրը՝ Զարեհ Սարգսյանը:  «Տղաս, դու այլևս «ախրանիկ» չես, այլևս քեզ իրենց ձայնի իրավունքը վստահած մեր՝ 11563 հայրենակիցների իրավունքների պաշտպանն ես, շահերի երաշխավորը»,- ֆբ-ում գրել էր Զարեհ Սարգսյանը: Ըստ էության նա հաստատում է, որ որդին ինչ-որ շրջան եղել է Նիկոլ Փաշինյանի «ախրանիկը»:

Հայկ Սարգսյանը մամուլի ուշադրության կենտրոնում շարունակել է լինել, բայց ոչ օրենդրական աշխատանք կատարելու արդնունքում: Ընտրություններից մեկ ամիս անց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնեց. «Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Շուտով նյութերը կուղարկենք հատուկ քննչական ծառայություն։ Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»:

Այնուհետ, Հայկ Սարգսյանը մամուլի գլխագրերը ողողեց իր անվանական բաճկոնով: Հետո թանկարժեք մեքենայով, իսկ բումը եղավ Բաղրամյան 26-ից հրապարակված տեսանյութերը՝ անհայտ աղջիկների կողմից:

 Ըստ էության Հայկ Սարգսյանն իր պատգամավորական մանդատը չի ծառայեցնում Գեղարքունիքի մարզի խնդիրները լուծելու համար: Համենայն դեպս, նա 7-րդ գումարման ԱԺ-ում չի ներկայացրել մի նախագիծ, որը կնպաստի մարզի խնդիրների լուծմանը:

Գեղարքունիքի մարզից 11563 քվե ստացած Հայկ Սարգսյանը գեթ մեկ անգամ ԱԺ-ում թեկուզ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չի բարձրաձայնել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում օրհասական խնդիր կա, վտանգված է մարդկանց կյանքը: Բանն այն է, որ համայնքի  3-րդ փողոցի 1-ին նրբանցքում` ժայռի տակ գտնվող տներն ամեն պահի կարող են վնասվել՝ ժայռի բեկորներից:

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի այն պնդմանը, որ ինքը շիշ բռնելով հայտնի չի դարձել, մենք չենք վիճարկում, բայց առաջարկում ենք դիտել «Հրապարակի» մեր գործընկերների պատրաստած փոքրիկ տեսանյութը։ Ի դեպ «Հրապարակի» դեմ եւս դատական հայց էր ներկայացրել Սարգսյան Հայկը։

ArmDay.am