Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննան եւ 28-ամյա Գագիկը տեղափոխվել են հիվանդասենյակ


Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննան եւ 28-ամյա Գագիկը տեղափոխվել են հիվանդասենյակ
Հուլիս 20 21:08 2019

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից  տուժած Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ տնօրեն Գեւորգ Սիմոնյանը:

«Գագիկը մի փոքր ավելի շուտ է տեղափոխվել հիվանդասենյակ, Ռուզաննան մոտ 2 օր է, ինչ տեղափոխվել է հիվանդասենյակ, կարելի է ասել` նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում