Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը. Մայր թատրոն


Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը. Մայր թատրոն
Հուլիս 17 04:00 2019

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ 

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է: