Դե Յոնգը տեղափոխվեց Սևիլյա


Դե Յոնգը տեղափոխվեց Սևիլյա
Հուլիս 2 18:00 2019

«Սևիլիան» գնել է ՊՍՎ-ի և Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Լյուկ դե Յոնգին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

Ֆուտբոլիստը ՊՍՎ-ում խաղացել է 2014 թվականից։ 2018/19 մրցաշրջանում նա խփել է 27 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ավելի վաղ դե Յոնգը հանդես էր գալիս նաև «Տվենտեում» և «Նյուքասլում»:

Հոլանդիայի առաջնությունում ՊՍՎ-ն զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

armsport.am