Forbes-ը հրապարակել Է ամենահարուստ ռեփերների վարկանիշը


Forbes-ը հրապարակել Է ամենահարուստ ռեփերների վարկանիշը
Հունիս 14 12:40 2019

 Forbes հանդեսը հաշվել Է ամենահարուստ ռեփերների կարողությունը: Վարկանիշը հրապարակված Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Jay-Z-ը (իսկական անունը՝ Շոն Քարթեր): Ավելի վաղ հանդեսը պարզել Էր, որ նրա հաշվին կա 1 մլրդ դոլար: Եթե դրան գումարվի նրա կնոջ՝ Բեյոնսեի կարողությունը, ապա կստացվի 1,4 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում տեղավորվել Է Dr. Dre-ն՝ 800 մլն դոլարով, եռյակը եզրափակում Է Diddy-ն՝ 740 մլն դոլարով: Քանյե Ուեսթը, գրում Է Forbes-ը, ունի 240 միլիոն դոլարը, ցուցակը եզրափակում Է Drake-ը՝ 150 մլն դոլար կարողությամբ: Հունիսի 4-ին Forbes-ը Ռիհաննային համարել Է ամենահարուստ կինը երաժշտության աշխարհում: Հրատարակությունն արտիստուհու կարողությունը գնահատել Է 600 մլն դոլար: Նա գերազանցել Է Մադոննային, որի կարողությունը պակաս Է 30 մլն դոլարով, ինչպես նաեւ Սելին Դիոնին, որի կարողությունը հասնում Է 450 միլիոն դոլարի: