Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում


Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում
Հունիս 8 20:35 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

 Արմեն Գյուլբուդաղյանց խաղադաշտ դուրս կբերի հետևյալ կազմը՝Հայրապետյան, Հարոյան, Ոսկանյան, Մկրտչյան, Ավետիսյան, Ղազարյան, Բարսեղյան, Հովհաննիսյան, Մխիթարյան, Համբարձումյան, Կարապետյան:

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Մինչ այս երկու թիմերը միմյանց դեմ մրցել են նաև Ազգերի լիգայի որակավորման փուլում որտեղ առաջին խաղում հաղթել էր Հայաստանի ընտրանին, իսկ պատասխան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի: Հայաստանի ընտրանին խփել է 4 գնդակ, Լիխտենշտեյնը՝ 3-ը: