Իտալական ընկերությունները Հայաստանում ներկայացնելու են իրենց կանաչ տեխնոլոգիաները


Իտալական ընկերությունները Հայաստանում ներկայացնելու են իրենց կանաչ տեխնոլոգիաները
Մայիս 16 14:45 2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Վինչենցո դել Մոնակոյի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը  քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կարևորելով երկու պետությունների բնապահպանական կառույցների համագործակցության սերտացման և փորձի փոխանակման ուղղությամբ առարկայական գործողությունների իրականացումը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել պետությունների բնապահպանության ոլորտի լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթացին։

 

Դեսպան  Վինչենցո դել Մոնակոն Էրիկ Գրիգորյանին նաև տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին Հայաստանում կայանալիք  հայ-իտալական բիզնես ֆորումին մասնակցելու են կանաչ  տեխնոլոգիաներ ներդնող իտալական ընկերությունները և  նախարարին հրավիրել  ներկա գտնվելու հիմնական միջոցառմանը։