Թքած ունեմ բոլոր վտանգների վրա, մինչև վերջ պայքարելու եմ. Գևորգ Պետրոսյան


Թքած ունեմ բոլոր վտանգների վրա, մինչև վերջ պայքարելու եմ. Գևորգ Պետրոսյան
Մայիս 16 13:30 2019

Աժ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը...

Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա...

Ուրեմն ասեմ...

Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչև վերջ պայքարելու եմ այդ արատավոր երևույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով...