Գյումրիում կայացած խաղն ավարտվեց առանց գոլերի՝ 0-0


Գյումրիում կայացած խաղն ավարտվեց առանց գոլերի՝ 0-0
Մայիս 11 19:33 2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 32-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապանին»: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

Մրցաշարային աղյուսակի ստորին հավածում գտնվող թիմերը հաղթողին չպարզեցին: Գյումրիում կայացած խաղն ավարտվեց առանց գոլերի՝ 0-0:

Այս խաղից հետո Վարդան Բիչախչյանի թիմը 36 միավորով կմնա 6-րդ տեղում: «Գանձասար-Կապանը» կվաստակի 31 միավոր ու կզբաղեցնի 7-րդ հորիզոնականը:

Տուրի վերջին խաղը կկայանա վաղը: «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունելու է «Ալաշկերտին»: