Բյուրական-Ագարակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Բյուրական-Ագարակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ
Ապրիլ 24 00:36 2019

Ապրիլի 23-ին, ժամը 18:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Բյուրական-Ագարակ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ռ.Ս., ծնված 1987 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդ Ռ.Ս.-ն հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

loading...