ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին


ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Մարտ 23 15:23 2019

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ,  մարտի 23-ին մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ`  Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների և դեպարտամենտի աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից  ներգրավվել են ՔԿ վարչական շենքերի և դրա հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՔԿ  աշխատակիցների ջանքերով մաքրվել և բարեկարգվել է իրենց հատկացված տարածքները, իսկ որոշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներ ներգրավվել են բնակելի շենքերի բակերի մաքրման աշխատանքներում:

 

ՔԿ նախագահը շրջել է քննչական բաժնի շենքերով և ծանոթացել համապետական շաբաթօրյակի շրջանակներում կատարվող աշխատանքներին: