Լարված իրավիճակ՝ Ավշարում. բնակիչները փակել են միջպետական ճանապարhը՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը (տեսանյութ)


Լարված իրավիճակ՝ Ավշարում. բնակիչները փակել են միջպետական ճանապարhը՝ պահանջելով  դպրոցի տնօրենի հրաժարականը (տեսանյութ)
Մարտ 13 12:50 2019

Արարատի մարզի Ավշար գյուղում  բնակիչները փակել են միջգյուղական ճանապարհը: Նրանք պատրաստվում են փակել նաև  Երևան-Արարատ միջպետական ճանապարհը: Տեղում են ոստիկանության ներկայացուցիչները, ովքեր հորդորում են չփակել ճանապարհը:

Գյուղի  միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը պահանջում  են  նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։

Ինչպես հայտնել էինք՝  երեկ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ չի կարող աշխատել նման լարված պայմաններում, սական  մարզպետարան  այցից հետո կարծես թե, մտափոխվել է: 

ArmDay.am-ի հետ զրույցում ակտիվիստները վստահեցրին, որ նորընտիր տնօրենը  ստացել է  Արարատի մարզպետի  «դաբրոն» :

Հերմինե Անդրեասյանն ասյօր  չի ներկայացել դպրոց: Տեղեկություններ կան, որ նա բժշկից տեղեկանք է վերցրել, որպեսզի բացակայի և ժամանակ շահի, մինչև կրքերը հանդարտվեն: Ակտիվիստները պատրաստվում են պարզել և պատժել  տնօրենին բժշկի թուղթ տրամադրողին, քանի որ վերջինս առողջական խնդիրներ չունի, և ժամանակ շահելու համար է բացակայում դպրոցից: