Սիլվա Համբարձումյանը մոռացել էր, թե որպես ով է ներկայացել դատարան. (տեսանյութ)


Սիլվա Համբարձումյանը մոռացել էր, թե որպես ով է ներկայացել դատարան. (տեսանյութ)
Մարտ 12 19:13 2019

Մարտի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննեց  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ 

Այսօրվա նիստին որպես շահագրգիռ անձ ներկայացել էր նաև խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանը, սակայն նա իր դիրքորոշումը ներկայացնելիս, կարծես թե, մոռացել էր, թե որպես ով է ներկայացել, և միայն դատավորի հարցադրումներից հետո հստակեցրեց խոսքը և նշեց, որ  առարկում է պաշտպանների բերած բողոքի դեմ:

 «Ես ուզում եմ, որ այս գործը ճիշտ քննվի: Արաքս Դիլանյանը առերեսման ժամանակ ստեց, որ նա գումար չի ստացել: Ես դիմեցի դատախազին՝ այս գործը վերսկսելու համար: Ես ունեի փաստաթղթեր, որ ութ միլիոն գումարը Արաքս Դիլանյանի հաշվին նստել է  նա էլ բաշխել է երեք անձերի մեջ»:

Ավելի վաղ, Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առերեսվել է Օսկանյանի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է: