ՀՀ ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը


ՀՀ ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը
Փետրվար 17 13:10 2019

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում ժամը 12.00-ից սկասած երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի փետրվարի 17-ին կայացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվն՝ ըստ համայնքների։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 56 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է 118 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: