Վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, միայն բանջարեղենը թանկացել է 28.8%-ով. բենզինի գինը նվազել է 6.7%-ով. ԱՎԾ


Վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, միայն բանջարեղենը թանկացել է 28.8%-ով. բենզինի գինը նվազել է 6.7%-ով. ԱՎԾ
Փետրվար 5 16:32 2019

2019 թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.6 %-ով, իսկ վերջին 1 տարվա կտրվածքով՝ 2019 թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

2019 թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 6.4% և 28.8% գնաճը:

«Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018 թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 22.4-45.0%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 22.4%-ով: Մրգի ապրանքախմբում 2019 թ. հունվարին 2018 թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.2%, իսկ 2018 թ. դեկտեմբերի համեմատ` 6.4% գնաճ»,- ասվում է ԱՎԾ հաղորդագրությունում:

Վերջին մեկ ամսվա կտրվածքով մրգի գներն աճել են 1.3-14.0%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 6.4%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2019 թ. հունվարին 2018 թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ձվի գինը նշված ժամանակահատվածում աճել է 3.1%-ով):

Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.2%, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.4% գնաճ: Իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում`1.7% գնանկում:

 

 

Մսամթերքի ապրանքախմբում մեկ տարվա կտրվածքով գրանցվել է 4.8% գնաճ, իսկ 2018 թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2% գնանկում:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2019 թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար՝ 6.7% և 5.7%-ով, իսկ 2018 թ. հունվարի համեմատ՝ 6.0% և 2.4%-ով:

2019 թ. հունվարին 2018 թ. հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.6 %-ով, իսկ վերջին 1 տարվա կտրվածքով՝ 2019 թ. հունվարին 2018 թ. դեկտեմբերի համեմատ...