Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 3 զոհ


Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 3 զոհ
Դեկտեմբեր 14 15:57 2018

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178,1 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Սկանիա» ավտոբուսին. «Օպել»-ի  վարորդը՝ 1960 թ. ծնված Գագիկ Հարությունյանը, ուղևորներ՝ 1966 թ. ծնված Գոհար Հարությունյանը և 1972 թ. ծնված Արմինե Իսաջանյանը տեղում մահացել են, իսկ 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։