Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ. Նիկոլ Փաշինյան


Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ. Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 6 11:05 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճը կայացած է համարում:

«Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է: Դուխով», - գրել է Ն.Փաշինյանը Facebook-ի իր էջում:

Նա նշել է նաև, որ նոր Ընտրական օրենսգրքում նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: