Համացանցում է հայտնվել արքայազն Չարլզի և փոքրիկ Լուիի լուսանկարը


Համացանցում է հայտնվել արքայազն Չարլզի և փոքրիկ Լուիի լուսանկարը
Նոյեմբեր 11 19:53 2018

Նոյեմբերի 14-ին կլրանա արքայազն Չարլզի 70-ամյակը, իսկ Քենսինգթոնթոնյան պալատը մանրակրկիտ կերպով պատրաստվում է միջոցառմանը: Արքայազնի տարեդարձի կապակցությամբ BBC-ն կհրապարակի «Արքայազնը, որդին և ժառանգը. Չարզը 70 տարեկան» փաստավավերագրական ֆիլմ, իսկ Ուելսի արքայազնը ուրախությամբ կպատասխանի լրագրողների հարցերին, թե ինչպիսի թագավոր նա կլինի: 

Այսօր հրապարակվել է Չարլզի, արքայազն Լուիի և Քեյթ Միդլթոնի հոյակապ լուսանկարը` Քլարենս-հաուսի պարտեզում (Չարլզի և նրա կնոջ նստավայրում), որտեղ երեխա մոր գրկում խաղում է պապիկի հետ: